հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
 Կիեւում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ

Կիեւում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ

Կիեւում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ որոշումը կայացվել է կառավարության նիստի ժամանակ, հաղորդել է վարչապետ Դենիս Շմիգալը Տելեգրամի իր ալիքում, տեղեկացնում է 112.ua-ը:

Արտակարգ դրության ռեժիմ են սահմանել նաեւ Դնեպրոպետրովսկի եւ Իվանովո Ֆրանկովսկի մարզերում:

Նշվում է, որ որոշումներն ընդունվել են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշված դեպքերի կապակցությամբ:

Ներկայում սահմանափակումներ չեն սպասվում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արդեն դադարեցվել է միջազգային տեղաշարժը, քաղաքներում սահմանափակվել է տրանսպորտի աշխատանքը:

  • Կիսվել: