շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խոսք չի կարող լինել ՌԴ-ից գնված S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու մասին. Չավուշօղլու

Խոսք չի կարող լինել ՌԴ-ից գնված S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու մասին. Չավուշօղլու

Խոսք չի կարող լինել Ռուսաստանից գնված S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Miliyet-ը:

Նշվում է, որ Չավուշօղլուն ասել է, որ իրենք կարիք ունեն հակաօդային պաշտպանության, ավելին՝ նոր տարբերակներ են փնտրում։

Թուրքիայի ԱԳ նխարարն ընդգծել է, որ իրենք նախընտրում են գնել ՀՕՊ համակարգեր իրենց դաշնակիցներից, սակայն եթե դա չստացվի, կդիտարկեն այլ տարբերակներ:

  • Կիսվել: