չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խարկովում միջուկային ռեակտորի պայթեցմամբ սադրանք է նախապատրաստվում․ ՏԱՍՍ

Խարկովում միջուկային ռեակտորի պայթեցմամբ սադրանք է նախապատրաստվում․ ՏԱՍՍ

Ուկրաինացի ազգայնականներն ականապատել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փորձարարական հաստատության միջուկային ռեակտորը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

 

ՌԴ ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ խոսքը լայնածավալ սադրանքի մասին է, որը պատրաստում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը՝ Ռուսաստանում արգելված ազգայնական «Ազով» գումարտակի զինյալների հետ։ Ծրագրվում է ականապատ ռեակտորը պայթեցնել՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու համար, իբրև թե տեղանքի ադիոակտիվ աղտոտումը տեղի է ունեցել ռուսական կողմի հրթիռային հարվածի հետևանքով։

ՊՆ-ում նշել են, որ մարտի 6-ին Խարկով են ժամանել օտարերկրացի լրագրողներ՝ սադրանքի հետևանքներն արձանագրելու և բնապահպանական աղետ ստեղծելու մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։

  • Կիսվել: