երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, կա երեք զոհ. քաղաքապետ

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, կա երեք զոհ. քաղաքապետ

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:

Նրա խոսքով՝ ավիահարվածներից մեկը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում։ Բնակելի բարձրահարկ շենքում պայթյուն է որոտացել, և հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է։ Քաղաքի տարբեր հատվածներում ևս թիրախավորվել են բնակելի շենքեր։

Ըստ ԶԼՄ-ների՝ կա երեք զոհ, մոտ 30 վիրավոր։

Խարկովին հարվածի առնչությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է. «Այդ հարվածը չէր լինի, եթե մեր պաշտպանական ուժերը հնարավորություն ունենային ոչնչացնել ռուսական ռազմական ավիացիան այնտեղ, որտեղ այն գտնվում է։ Մեզ անհրաժեշտ են գործընկերների վճռական որոշումները՝ այդ ահաբեկչությունը դադարեցնելու համար։ Դա միանգամայն արդար անհրաժեշտություն է։ Եվ չկա ոչ մի ռացիոնալ պատճառ՝ սահմանափակելու Ուկրաինան պաշտպանությունում։ Մեզ հեռահար հարվածների հնարավորություն է պետք»:

  • Կիսվել: