Խարկովում գազատարի պայթյունի փաստը ուկրաինական կողմը չի հաստատում
"Ուկրաինայի ՀՏԿ օպերատորը" չի հաստատել Խարկովում մայրուղային գազատարի վթարի փաստը։ Այս մասին հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը Facebook-ում, գրում է unian.net-ը։
Նշվում է, որ համակարգը չի արձանագրում ճնշման նվազում, գազի փոխադրումը տեղի է ունենում սովորական ռեժիմով:
Չնայած մարտական գործողությունների պատճառով ստեղծված բարդ իրավիճակին ՝ ընկերության աշխատակիցները տեղերում կատարում են իրենց գործառույթները եւ ապահովում գազի փոխադրումը, հավաստիացրել են գերատեսչությունում:
Նշենք, որ ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր, թե Խարկովում ռուսական զինված ուժերը պայթեցրել են Դանիլովկա միկրոշրջանի գազատարը։