Զելենսկին հայտարարել է ռուսներին Խարկովի մարզից աստիճանաբար դուրս մղելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հադես է եկել տեսաուղերձով, որտեղ ասել է, որ զինված ուժերն աստիճանաբար դուրս են մղում ռուսական զորքերը Խարկովի մարզից։
«Ես խոսել եմ գլխավոր հրամանատար Սիրսկիի հետ՝ կապված Խարկովի մարզում տեղի ունեցած մարտերի հետ։ Մենք դուրս ենք մղում ռուսական բանակը. աստիճանաբար։ Օկուպանտը չի գրավի Խարկովը, նա չի նվաճի մեր ամբողջ Ուկրաինան»,-ասել է նա։
Զելենսկին նաև հիշեցրել է, որ մայիսի սկզբից Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հետ մղել Խարկովի վրա հարձակվելու ռուս զինվորների փորձը։