Կազանում կայացել է Էրդողան-Պուտին հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տևել է 1 ժամ, գրում է ermenihaber.am-ը:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ երկրների միջև բանկային վճարումների հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ համապատասխան նախարարություններն ու կենտրոնական բանկերը կապի մեջ են և նպատակ ունեն ստեղծել մեխանիզմ։
Նա նաև ընդգծել է, որ պատվիրակությանը ուղարկվել է այն ապրանքների ցանկը, որոնք ներառված չեն պատժամիջոցների շրջանակում և չեն ներկայացնում կոմերցիոն ռիսկ։