չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կազանում հրաձգությունից հետո Պուտինը կարգադրություններ է տվել

Կազանում հրաձգությունից հետո Պուտինը կարգադրություններ է տվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում հրաձգությունից հետո կոնկրետ հանձնարարականներ է տվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։

Պուտինը կարգադրել է Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին շատ արագ նոր որոշում պատրաստել այն զենքերի մասին, որոնք թույլատրելի են քաղաքացիական անձանց կողմից կրման: Պուտինը նաև Կազան է ուղարկել երկու նախարարի՝ Առողջապահության ու Լուսավորության:

 

 

  • Կիսվել: