ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կատալոնիայի ղեկավարը հույս ունի՝ հաջորդ տարի առաջընթացի հասնել տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվեի հարցում

Կատալոնիայի ղեկավարը հույս ունի՝ հաջորդ տարի առաջընթացի հասնել տարածաշրջանի ինքնորոշման հանրաքվեի հարցում

Կատալոնիայի կառավարության ղեկավար Պերե Արագոնեսը հայտարարել է, որ ակնկալում է հաջորդ տարի առաջընթացի հասնել տարածաշրջանի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման հարցում:

«2023 թ. պետք է դառնա այն տարին, երբ կձևավորվի «Հստակության մասին համաձայնագիրը», որը Կատալոնիայի համար կարևոր համաձայնագիր է»,- սուրբծննդյան իր ուղերձում ասել է Արագոնեսը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը Իսպանիայի երկրամասին կտա բավականաչափ լեգիտիմություն, որպեսզի Կատալոնիան միջազգային ճանաչում ակնկալի:

Նախկինում Իսպանիայի կառավարությունը բազմիցս դեմ է արտահայտվել տարածաշրջանի ինքնորոշման մասին հանրաքվեի կազմակերպմանը։

  • Կիսվել: