Քննարկվել են Կատալունիայի և հայաստանյան ընկերությունների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն առննչվող հարցեր
Կատալունիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է նաև Կատալունիայի առաջատար գործարարներին և արդյունաբերական ներուժը համախմբող, 1771 թվականից գործող Fomento del Trabajo Nacional միության միջազգային համագործակցության տնօրեն Կիլիան Գարսիայի և ինստիտուցիոնալ կապերի և առևտրի հարցերով տնօրեն Բենետ Մաիմիի հետ, հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Կատալունիայի և հայաստանյան ընկերությունների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունների իրականացմանն առնչվող հարցեր։