շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հարձակումը

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հարձակումը

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի աջակցությամբ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի ԶՈւ կողմից հարձակման և տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայից բխող սպառնալիքի համատեքստում Կատալոնիայի խորհրդարանը մերժում է տարածաշրջանում բռնության կիրառումը։ Միաժամանակ խորհրդարանը դատապարտում է խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ռմբակոծությունները, որոնց ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են միջազգային կոնվենցիայով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ։

Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին և իր աջակցությունը հայտնում խնդրի խաղաղ լուծմանը՝ Արցախի քաղաքացիների կամարտահայտության հիման վրա։

  • Կիսվել: