ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կադիրովը չինարենով գրառում է արել` կոչ անելով ամբողջ իսլամական աշխարհին միավորվել ընդդեմ ՆԱՏՕ-ի

Կադիրովը չինարենով գրառում է արել` կոչ անելով ամբողջ իսլամական աշխարհին միավորվել ընդդեմ ՆԱՏՕ-ի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում չինարենով գրառում է կատարել, որում կոչ է արել իսլամական աշխարհին պայքարել Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ։

Նրա խոսքով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Եվրոպան «կազմակերպել են տասնյակ պատերազմներ, ռազմական հեղաշրջումներ և ներխուժումներ ամբողջ աշխարհում», որոնք հանգեցրել են «միլիոնավոր խաղաղ բնակիչների» մահվան։ Չեչնիայի ղեկավարը կարծում է, որ արևմտյան երկրները «ցանկանում են մյուսներին վերածել կենդանիների, որոնց մանիպուլյացիաները հեշտ է»՝ կոչ անելով կանխել դա։

«Մենք կոչ ենք անում ողջ իսլամական աշխարհին, բոլոր խելամիտ մարդկանց միավորվել մեր ընդհանուր թշնամու դեմ»,- գրել է Կադիրովը՝ ընդգծելով, որ «Հյուսիսատլանտյան դաշինքը սպառնում է ամբողջ աշխարհի գոյությանը»:

«Թույլ մի տվեք, որ ՆԱՏՕ-ն ձեզ պայմաններ թելադրի, այլապես նրանք մի ակնթարթում կոտնահարեն ձեր հայրենիքը»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: