չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կադիրովը պաշտոնյաներին խնդրել է վճարել Չեչնիայի բնակիչների պարտքերը խանութներում

Կադիրովը պաշտոնյաներին խնդրել է վճարել Չեչնիայի բնակիչների պարտքերը խանութներում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տարածաշրջանային պաշտոնյաներին կոչ է արել վճարել այն պարտեքրը, որոնք կուտակվել են տեղի բնակիչների մոտ մթերային խանութներում։ Նա այս մասին ասել է ապրիլի 3-ին Գրոզնիում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կադիրովը չեչեներեն ելույթ ունենալով հայտնել է, որ «շատ մարդիկ նյութական հնարավորության բացակայության պատճառով ստիպված են պարտքով ապրանքներ գնել»։ «Լավ կլիներ, որ օգնեինք նրանց փակել պարտքը։ Լավ կլինի, եթե  ամեն մեկը ստանձնի մի տեղամաս եւ վճարի պարտքերը։ Ես կտամ պարտքերը, որոնք կան այն շրջանում, որտեղ ես ապրում եմ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։

 

Չեչեն պաշտոնյաները Կադիրովի խոսքերն ընդունել են ծափահարություններով։

Ելույթի ժամանակ Կադիրովը նշել է, որ բնակիչների պարտքերի մասին իմացել է իր աղջկանից՝ Հադիժաթ Կադիրովայից, որը փետրվարին դարձել է Չեչնիայի ղեկավարի եւ կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալը սոցիալական հատվածի հետ փոխգործակցության գծով։

Ինչպես նշել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Չեչնիայում գործում է այն պրակտիկան, երբ տեղի բնակիչները պարտքով վերցնում են սննդամթերքներ ոչ մեծ խանութներում։ Մինչ այդ Չեչնիայի իշխանություններն արդեն վճարել էին բնակիչների պարտքերը, օրինակ՝ 2021թ., երբ Կադիրովը կոչ էր արել օգնել խանութներում պարտքերը մարելու հարցում, կամ 2019թ., երբ նա խնդրել էր պաշտոնյաներին վճարել գազի պարտքերը։ 

  • Կիսվել: