չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում անվտանգության ամրապնդման հարցը

Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում անվտանգության ամրապնդման հարցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, փոխանցում է TASS-ը։

 

Երկու երկրների առաջնորդները խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի կառավարության համար ռազմական և տնտեսական աջակցությունը մեծացնելու համագործակցության ուղիները: Կողմերը քննարկել են նաև «տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը նոր սպառնալիքների դեպքում, այդ թվում՝ Սև ծովում»: Այս մասին ասված է Ջոնսոնի գրասենյակի՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: