երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրկուտսկում  հոգեբուժարանի պացիենտների փախուստը ֆիքսել են տեսախցիկները (տեսանյութ)

Իրկուտսկում հոգեբուժարանի պացիենտների փախուստը ֆիքսել են տեսախցիկները (տեսանյութ)

Իրկուտսկի մարզի ՆԳՆ վարչությունը հայտնել է, որ մարզային հոգեբուժարանից փախել են 19-ից մինչեւ 28 տարեկան վեց պացիենտ, հայտնում է Ռիա Նովոստին։

Տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ  հոգեբուժարանից փախուստի դիմած պացիենտները պատանդ են վերցրել բուժքրոջը ։

Կադրերում երեւում է, որ սկզբում տղամարդկանցից մեկը մոտենում է հիվանդանոցի աշխատակցուհուն ու նրա կոլեգային  և բռնում  կնոջ պարանոցը: Հետո նրանց  են մոտենումում ևս մի քանի մարդ և բուժհաստատության աշխատակցից պահանջում բանալիները, որոնք ստանալով՝  պացիենտները բուժքրոջ  հետ միասին  հեռանում են միջանցքով։

Վերջին տվյալներով` փախուստի դիմած պացիենտները բերման են ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից։ Հաղորդվում է, որ հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները պարզվում են։

 

 

  • Կիսվել: