Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը
Իրաքի կառավարությունը դատապարտել է Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք նավթամուղի վրա հարձակումները, որոնք, ըստ Ռիադի, իրականացվել են Իրաքի տարածքից: Այս մասին տեղեկացնում է Իրաքի լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին հրամայել է անհապաղ հետաքննություն սկսել հարձակումների հանգամանքների վերաբերյալ՝ պարզելու համար, թե ով է պատասխանատու։
Իրաքի վարչապետի գրասենյակի խոսնակ Սաբահ ալ-Նումանն իր հերթին ասել է, որ «Իրաքի կառավարությունը դատապարտում է եղբայրական Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված հարձակումները և վերահաստատում է իր մերժումը ցանկացած ագրեսիայի նկատմամբ, որը սպառնում է թագավորության անվտանգությանն ու կայունությանը կամ խաթարում է երկու երկրների միջև խորը եղբայրական հարաբերությունները»։
Նա նշել է, որ Բաղդադը ողջունում է Ռիադի արձագանքը միջադեպին։



