Սաուդյան Արաբիան Եմենում հարվածել է բնակելի թաղամասի. կա 12 զոհ
Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան Եմենում հարվածել է բնակելի թաղամասի, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս երեքը ծանր վնասվածքներ է ստացել, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնել է Սանայում հութիների վերահսկողության տակ գտնվող Առողջապահության նախարարությունը՝ հարվածը հասցվել է երկու ընտանիքի տների:
Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր զոհվել է ավելի քան 1600 մարդ, ավելի քան 275 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները:



