հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի

Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը մարդկային ուժի կորուստներ ունի

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 25-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին շրջանում ծառայող թուրք զինվորականների դեմ իրականացված հարձակման հետևանքով թուրքական զինուժի 2 զինվոր է սպանվել,  ևս 2-ը՝ վիրավորվել, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ հարձակումն իրականացրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալները։

Նախարարությունը նաև հաղորդել է, որ թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել թիրախների վրա, ինչի հետևանքով 8 քուրդ զինյալ սպանվել է։

 

 

  • Կիսվել: