Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. գեներալ-մայոր Ռեզայի
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝ ընդգծելով, որ այդ ռազմավարությունը «ջախջախելու է թշնամու հիմքերը»։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում անելով IMNA-ին, Մոհսեն Ռեզային X-ում գրել է.
«Այսպես իրար խառնվելով՝ ոչ միայն չեք կարողանա դուրս գալ այն դժոխքի խորքից, որը ինքներդ եք ստեղծել, այլև շուտով կտեսնեք, թե ինչպես Իրանի նոր ռազմավարությունը պատերազմի դաշտում, դիվանագիտության և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում կջախջախի ձեր հիմքերը»։



