չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը բողոքում է Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի լռության դեմ

Իրանը բողոքում է Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի լռության դեմ

Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչը բողոքել է Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի լռության քաղաքականության դեմ, գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրը, միջուկային զինաթափման հանձնաժողովի ընդհանուր ժողովում, Էսմայիլ Բաղայի Համանեն հավելել է.«Այն դեպքում, երբ Իսրայելի ռեժիմը, որպես տարածաշրջանում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմ, բացահայտորեն խախտում է միջազգային օրենքները և շարունակում է հզորացնել իր միջուկային զինանոցը, Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագիրը նույնպես ավելի է բարդացնում տարածաշրջանի վիճակը»:

Բաղայի Համանեն հստակեցրել է.«Չնայած Միջուկայն զենքի չտարածման պայմանագրի անդամակցությանը Սաուդյան Արաբիան չի կատարել իր հանձնառությունները և ՄԱԳԱՏԷ-ի քննիչների հետ համագործակցության ու թափանցիկության բացակայությունը Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի հետ կապված լուրջ անհանգստություններ են առաջացրել»:

Նա Սաուդյան Արաբիայի պաշտոնատարներին կոչ է արել հավատարիմ մնալ NPT պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններին ու ձեռք բերված համաձայնություններին և լիարժեք համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի քննիչների հետ:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի երկստանդարտ մոտեցումը հարցականի տակ է դրել կառույցի վարկն ու անկողմնակալությունը, Բաղայի Համանեն ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել ճշմարտացիությունը ստուգելու հարցում կատարել իր պարտականությունները և զեկուց ներկայացնել Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեության վերաբերյալ:

 

  • Կիսվել: