կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 28-ի երեկոյան, 29-ին և 30-ին գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ի ցերեկը, 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
 
Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

  • Կիսվել: