Եվրոպայում անկարգությունների պատճառը եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքական կուրսի սխալներն են. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում անկարգությունների պատճառ է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների քաղաքական կուրսի սխալները:
«Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը, մեկնաբանելով Եվրոպայում տեղի ունեցող անկարգությունները, հայտարարել է, որ այդ հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները վկայում են տեղի ունեցողի համար պատասխանատվություն ստանձնելու եվրոպացի ղեկավարների անկարողության մասին:
«Ինչպես հայտնի է, Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ... Դա վատ է հենց նրանց համար, ինչո՞ւ: Որովհետև նրանք չեն վերացնելու պատճառը... Իսկ ո՞րն է պատճառը. իրենց իսկ սխալները, ընդ որում՝ տարբեր ուղղություններով՝ տնտեսության և ֆինանսների ոլորտում»,-ասել է Պուտինը:
Նա նաև Եվրոպայի հիմարություն է անվանել ռուսական ամեն ինչն արգելելու որոշումը:
Բողոքի ցույցերը սկսվել են Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել ավագ դպրոցականները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը: Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ ակցիաները տարածվեցին մյուս մարզերում և երկրներում:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին: Առավել խոշոր անկարգություններ են գրանցվել Միլանում:
Ալբանիայում ցուցարարները, մասնավորապես, պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Բողոքի խոշոր ակցիաները կրկնվել են հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում, ցույցեր են անցկացվել նաև Բելգիայում և Իսպանիայում:



