Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մшհшցել է
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։
Տեղեկությունը Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
Մեզ չհաջողվեց այլ մանրամասներ ճշտել ոչ ԱՆ-ից, ոչ «Ուիգմոր» ԲԿ-ից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։



