շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իրանում նոր ատոմակայան է կառուցվում

Իրանում նոր ատոմակայան է կառուցվում

Իրանում կառուցվում է նոր ատոմակայան: Այս մասին այսօր հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը՝ նշելով, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Իրանում մեկնարկեցին նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները։

Ինչպես հաղորդվում է՝ 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կառուցվում է երկրի Խուզեստան նահանգում՝ Իրաքի հետ սահմանին։ Շինարարությունը տևելու է ութ տարի, ծախսը մոտ 2 միլիարդ դոլար է:

  • Կիսվել: