Իրանում գործարկվել է «Sputnik V» պատվաստանյութի արտադրման հոսքագիծը
Իրանում գործարկվել է «Sputnik V» պատվաստանյութի արտադրման հոսքագիծը: Այս մասին տեղեկացնում է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարը, գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին հայտնել է Ալբորզ նահանգում ՌԴ-ի հետ համատեղ «Sputnik V» պատվաստանյութի արտադրության մասին, հավելելով. «Իրանը դառնալու է աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրողներից մեկը»:
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարը հավելել է.«Ապագայում միայն այն երկրներն են պատվաստանյութ ներարկելու, որորնք նաև արտադրում են»:
Կորոնավիրուսի պատվաստանյութի ներմուծմանը զուրգահեռ, իրանցի գիտնականներին հաջողվել է արտադրել մի քանի տեղական պատվաստանյութ: