Զելենսկին ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամություն է հայտնել
Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Մենք նույնիսկ պատրաստ ենք խոսել ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ մեզ համար զգայուն թեմաների: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ որոշ թեմաներ նույնիսկ արդարացի չեն քննարկելու համար, բայց մենք պատրաստ ենք, քանի որ չեմ ուզում ցույց տալ, որ մենք դադարեցնում ենք բանակցային գործընթացը։ Բայց մեզ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների միջնորդությունը»:



