Իրանն ուկրաինացիների համար հասանելի է դարձրել կործանված օդանավի սև արկղերը
Իրանը ուկրաինացի փորձագետներին հասանելիություն է տրամադրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» օդանավի սև արկղերին և բեկորներին, որը վթարի էր ենթարկվել Թեհրանի մերձակայքում:, տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն, հաղորդում է ria.ru-ն։
Պրիստայկոն ասել է. «Մենք հասանելիություն ենք ստացել ինչպես ինքնաթիռի դետալներին, այնպես էլ աղետի վայրին․․․ Այժմ մեր թիմին հասանելի են նաև սև արկղերը, մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս վերսկսել բանակցությունները»: Նա նաև նշել է, որ ձեռք են բերել դիսպետչերների ձայնագրությունները Թեհրանի օդանավակայանի թռիչքների կառավարման կենտրոնից և իրենց օդաչուներից։
Ըստ նախարարի՝ ուկրաինական կողմը դիտարկում է բոլոր վարկածները և «չի բացառում ինքնաթիռի կործանման ոչ մի վարկած»։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ: