հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանն ԱՄՆ-ին և Կանադային հրավիրել է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը

Իրանն ԱՄՆ-ին և Կանադային հրավիրել է մասնակցելու Boeing-ի կործանման հետաքննությանը

Իրանն ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդին (NTSB) և կանադական կողմին  ծանուցում է ուղարկել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությանը մասնակցելու  համար:

Հետաքննության գործում հիմնական դերը խաղում է իրանական կողմը, ինչի առնչությամբ գերատեսչությունում հրաժարվել են շահարկել պատահարի պատճառների շուրջ եւ բոլոր հարցերը վերահասցեագրել են Թեհրանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները ողջունել են ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննությանն այն երկրների ներկայացուցիների մասնակցությունը, որոնց քաղաքացիները զոհվել են ավիաաղետի հետեւանքով: Ըստ որում Թեհրանում Կանադային եւ մյուս երկրներին կոչ են արել հաղորդակից դարձնելու ուկրաինական հանրանավի անկման հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

  • Կիսվել: