երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև շրջանառվող ապրանքների 90 տոկոսի համար մաքսատուրքը զրոյացվել է

Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև շրջանառվող ապրանքների 90 տոկոսի համար մաքսատուրքը զրոյացվել է

ԵԱՏՄ-ի հետ բանակցություններում պատվիրակության ղեկավարն ասել է. «Ըստ Իրանի և ԵԱՏՄ միջև կնքված ազատ առևտրի համաձայնագրի՝ երկու կողմերից արտահանվող ապրանքների 90 տոկոսի մաքսատուրքը զրոյացվելու է», գրում է parstoday.com-ը:

Միրհադի Սիդին չորեքշաբթի օրն ասել է. «Թեհրանում Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը քննարկվել է և բերվել վերջնական տեսքի: Առաջիկա օրերին Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը և ԵԱՏՄ առևտրի նախարարը կստորագրեն Իրանի և միության միջև առևտրի համաձայնագրի վերջնական տեքստը»։

Անդրադառնալով Իրանի և ԵԱՏՄ միջև գործող արտոնյալ առևտրի համաձայնագրին, որը ստորագրվել է 2018 թվականին բանակցությունների մեկնարկից երկուսուկես տարի անց, Սիդին ասել է. «Այս համաձայնագրի իրականացումից հետո ԵԱՏՄ-ի հետ Իրանի փոխանակումը կրկնապատկվեց և երկուսուկես միլիարդ դոլարից հասավ մոտ 5 միլիարդ դոլարի»։

Նշելով, որ ազատ առևտրի համաձայնագրի համաձայն՝ երկու կողմերից արտահանվող ապրանքների 90 տոկոսի մաքսատուրքը կզրոյացվի, նա հավելել է. «Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ Իրանը զգալի ամսնաբաժին կունենա 300 միլիարդ դոլար առևտրային հզորությամբ այս տնտեսական միություն արտահանման ոլորտում»։

  • Կիսվել: