ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանի պաշտպանության նախարարը «քաղաքական ինքնասպանություն» է որակել Գազայում Իսրայելի գործողությունները

Իրանի պաշտպանության նախարարը «քաղաքական ինքնասպանություն» է որակել Գազայում Իսրայելի գործողությունները

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «քաղաքական ինքնասպանություն», գրում է parstoday.ir-ը:

Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն «քաղաքական ինքնասպանություն» է, ասել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին իր սիրիացի պաշտոնակից Ալի Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Իսրայելի կողմից պատերազմի և մարդու իրավունքների բոլոր կանոնների խախտումը միջազգային հանրության հասարակական կարծիքը տրամադրում է այդ դաժան վարչակարգի դեմ. այսպիսով, այդ բոլոր գործողությունները նրա համար վերածվում են քաղաքական ինքնասպանության»,- ասել է Աշտիանին:

  • Կիսվել: