Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Իրանի նախագահ
Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր երկրի յուրաքանչյուր թիզ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա հավելել է, որ Հարավային Իրանը միշտ գաղութատիրության դեմ դիմադրության և անկախության պահպանման խորհրդանիշ է եղել։
«Եվ այսօր այս երկրի ազնվաբարո ժողովուրդը, ցուցաբերելով համբերություն, տոկունություն և հաստատակամություն, պատվով է անցնում թշնամու ագրեսիայի հետևանքով առաջացած դժվարին օրերով։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում Իրանի տոկուն ժողովրդին և հայտնում իմ երախտագիտությունը նրան։ Իրանն իմ տունն է»,-ասել է Փեզեշքիանը:



