Լավ կլինի, եթե Իսրայելը դուրս գա Լիբանանից և Սիրիայից․ Թրամփ
Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանից և Սիրիայից կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ լավ կլինի դուրս գալ Հարավային Լիբանանից և Հարավային Սիրիայի որոշ շրջաններից։ Այդ դեպքում գուցե իրավիճակը մի փոքր հանդարտվի... Որովհետև մենք պետք է մեր էներգիան կենտրոնացնենք ավելի կարևոր հարցի՝ Իրանի վրա»:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հեզբոլլահի» դեմ։
«Ահմեդ ալ-Շարաան կցանկանար գործողություն իրականացնել «Հըզբոլլահի» դեմ, և նա դա այլ կերպ կանի։ Նա շենքեր չէր քանդի։ Ես ատում եմ, երբ շենքեր են ոչնչացվում։ Կարծում եմ՝ նա դա ավելի ճշգրիտ կանի»,-ասել է նա։
Տեսանյութը՝ այստեղ:



