չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

Ermenihaber.am Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի (DTSO) գործադիր խորհրդի նախագահ Մեհմեթ Քայայի հետ զրուցել է Դիարբեքիրի բազմամշակութային պատմության, քաղաքի հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության, ինչպես նաև վերջին տարիներին սփյուռքահայերի՝ դեպի քաղաք աճող հետաքրքրության մասին։

Քայան նշել է, որ հայերը դարեր շարունակ կարևոր ներդրում են ունեցել Դիարբեքիրի առևտրի, ճարտարապետության և մշակութային կյանքի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ քաղաքում պահպանված պատմական կառույցները ընդհանուր անցյալի կենդանի վկաներն են։ Ընդգծելով, որ քաղաքի մշակութային ժառանգության, այդ թվում՝ հատկապես Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պահպանումը ոչ միայն պատմական, այլև հասարակական պատասխանատվություն է՝ Քայան սփյուռքահայերի կողմից իրենց նախնիների բնակավայրեր այցելությունները գնահատել է որպես բնական և արժեքավոր գործընթաց։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում զբոսաշրջության, մշակութային երկխոսության և տնտեսական համագործակցության զարգացման հնարավոր քայլերին, ինչպես նաև այդ գործընթացում Դիարբեքիրի հնարավոր դերակատարությանը։

– Դիարբեքիրը եղել է կարևոր քաղաք, որտեղ պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ միասին են ապրել։ Ինչպե՞ս եք գնահատում հայերի թողած ճարտարապետական և մշակութային ժառանգությունը այս քաղաքում։

– Դիարբեքիրի ամենամեծ հարստությունը նրա բազմամշակութային պատմությունն է։ Դարեր շարունակ այս քաղաքը եղել է քրդերի, հայերի, ասորիների, արաբների, թուրքմենների և տարբեր կրոնական համայնքների համատեղ բնակության վայր։

Հայերը նույնպես կարևոր ներդրում են ունեցել քաղաքի առևտրի, արհեստների, ճարտարապետության և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր քաղաքի հիշողության մեջ պահպանված բազմաթիվ կառույցներ կրում են այդ ընդհանուր անցյալի հետքերը։

Մենք այս ժառանգությունը չենք դիտարկում միայն որպես անցյալին պատկանող արժեք։ Միևնույն ժամանակ այն համարում ենք հիմք, որը կարող է ամրապնդել ապագայում համատեղ ապրելու մշակույթը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: