շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում սուրբծննդյան պատարագ է մատուցվել

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցում 8 տարվա դադարից հետո առաջին անգամ սուրբծննդյան պատարագ է մատուցվել, գրում է ermenihaber.am-ը:

2015-ին Սուրում սկսված բախումների հետևանքով եկեղեցուն լուրջ վնասվածքներ էին հասցվել, սակայն վերականգնումից հետո այն կրկին բացվել էր։


Պատարագին մասնակցելու համար Դիարբեքիր է ժամանել հայր Նաթան Արաբյանը Ստամբուլից, տարբեր քաղաքներից բազմաթիվ հայեր և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նահանգային համանախագահները։ Արաբյանը ելույթ է ունեցել և հանգստության, խաղաղության ու եղբայրության կոչ արել։

 

  • Կիսվել: