Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ռուսական 20 նավերի վրա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր սկսել են թիրախավորել Սև ծովում գտնվող ռուսական նավերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին (Մադյար), հայտնում են ռուսական ԶԼՄ-ները
Նա նշել է, որ Ազովի ծովում նախնական փուլն արդեն ավարտվել է, և հիմա հերթը Սև ծովինն է։
Ինչպես հաղորդվում է՝ վերջին 9 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերն Ազովի ծովում հարվածել են ռուսական ստվերային նավատորմի 116 նավի: Իսկ Սև ծովում հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը հարվածել են 20 ռուսական նավերի՝ 17 նավթատարի, երկու գազատարի և մեկ քարշակի։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ Կիևի գործողությունները որակել է ահաբեկչություն. «Սա նույնիսկ ծովահենություն չէ` այն, ինչ անում է ուկրաինական ռեժիմը։ Ծովահենները թալանում են և ավարը վերցնում։ Իսկ այստեղ` ոչ իրենց, ոչ ուրիշներին, ուղղակի վնաս հասցնել ու վախեցնել: Սա զուտ ահաբեկչություն է, որը կատարվում է ոչ միայն Ազովի ծովում և Սև ծովում, ի դեպ, նաև Աֆրիկյան մայրցամաքում»:
Բրովդին էլ իր տելեգրամյան ալիքում պատասխանելով այդ մեղադրանքներին՝ նշել է. «Ոչ մի ծովահենություն, Լավրով, պարզապես բիզնես է։ Ձեր, արյունալի բիզնեսը»:



