ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի դեմ հարվածների նոր շարք սկսելու մասին
ԱՄՆ-ն հարվածների նոր շարք է սկսել Իրանի դեմ: Այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից։
Նշենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ։



