երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանի նախազգուշացումն ԱՄՆ-ին

Իրանի նախազգուշացումն ԱՄՆ-ին

Իրաքում Իրանի կողմից աջակցություն ստացող զորամիավորումների դիրքերի ուղղությամբ Վաշինգտոնի կատարած ավիահարվածներից հետո Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ այդ գործողությունները «հետևանքներ» կունենան: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

ԱԳՆ խոսնակը նշել է. «ԱՄՆ-ն բացեիբաց ցույց է տվել իր աջակցությունն ահաբեկչությանը և իր անտարբերությունը երկրների անկախության ու ազգային ինքնիշխանության նկատմամբ»: Նա նաև ասել է, որ «անօրինական հարձակումների հետևանքների պատասխանատվությունը» պետք է ստանձնի ԱՄՆ-ն:

Նշվում է նաև, որ կիրակի Սիրիայում և Իրաքում «Քաթաիբ Հեզբոլլահ» շիա շարժման վերահսկողության տակ գտնվող 5 կառույց է խոցվել ավիահարվածների ժամանակ, ինչի հետևանքով մահացել է 25 մարդ, վիրավորվել՝ 51-ը: Իրաքում գործող զորամիավորումը հիմնականում ենթարկվում է Իրանին:




  • Կիսվել: