կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը երկարաժամկետ հեռանկարում կայունություն չի բերի. Իսրայելի վարչապետ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը երկարաժամկետ հեռանկարում կայունություն չի բերի. Իսրայելի վարչապետ

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, որի շուրջ Վիեննայում այժմ ընթանում են բանակցություններ, ի վերջո չի կարող լուծել Իրանի միջուկային հատվածի հարցը։

Այս մասին կիրակի օրը կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։ «Ով կարծում է, որ համաձայնագիրը կբարձրացնի կայունությունը, սխալվում է:
 
Դա ժամանակավորապես կհետաձգի հարստացման գործընթացը (ուրանի - IF), բայց մենք՝ բոլորս տարածաշրջանում անհամաչափ ծանր գին ենք վճարելու դրա համար», - Վարչապետի խոսքերը մեջբերել է Jerusalem Post-ը։
 
Բենեթը նշել է, որ իրանական ատոմի վերաբերյալ ներկայիս համաձայնագիրը կվնասի Իրանի միջուկային ծրագրի զարգացումը վերահսկելու կարողությանը։ Նրա խոսքով՝ Իսրայելը հետևում է Վիեննայի բանակցությունների ընթացքին, սակայն, միաժամանակ, Վիեննայի երկխոսության ֆոնին Իրանը ակտիվացրել է իր ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում։ «Իսրայելը կպահպանի իր գործողությունների ազատությունը ցանկացած իրավիճակում»,- հավելել է վարչապետը։
 
Հիշեցնենք, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքվել է 2015 թվականին Իրանի և «վեցնյակի» միջազգային միջնորդների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) կողմից: Այն նախատեսում էր Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակում՝ միջազգային ու միակողմանի հակաիրանական պատժամիջոցների չեղարկման դիմաց, սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս էր եկել ԳՀՀԾ-ից, և պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ։
 
Ջո Բայդենի օրոք Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել վերականգնելու ԳՀՀԾ-ն։ Այդ նպատակով 2021 թվականի ապրիլից Իրանը, ԱՄՆ-ը և հինգ միջնորդները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) բանակցում են ԳՀՀԾ-ի պայմանների շուրջ։ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցում այս գործընթացին։ Դեկտեմբերի 27-ին Վիեննայում մեկնարկել է բանակցությունների ութերորդ փուլը։

  • Կիսվել: