հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումների վերացման մասին

Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումների վերացման մասին

Թեհրանի և Բաքվի միջև թյուրիմացությունը լուծվել է, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը՝ խոսելով Անթալիայում Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանի շրջանակում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին, փոխանցում է Mehr-ը։

Նա ասել է, որ ծրագրում է ապագայում այցելել Բաքու։

Ղալիբաֆը հայտնել է, որ կողմերը քննարկել են բեռների փոխադրման ու տարանցման, ինչպես նաև էներգետիկայի հետ կապված հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտաքին գործերի նախարարների, պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների և պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելու հարցը։

Ավելի վաղ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը Ղալիբաֆը հայտարարել էր, որ Թեհրանը չի ընդունի կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն։ 

  • Կիսվել: