ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում մոտ 70 հրթիռ է ընկել ԼՂ հակամարտության գոտուց. Iranpress

Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում մոտ 70 հրթիռ է ընկել ԼՂ հակամարտության գոտուց. Iranpress

«Iranpress»-ը, հղում անելով Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ Ալիյար Ռաստգուի հայտրաարությանը, հայտնումն է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում: 

Ըստ պաշտոնյայի՝ հրթիռներն ընկել են մի քանի գյուղերի վրա, սակայն մեծ վնասներ չկան: Նա նաև հավելել է, որ իշխանությունը միջոցներ է ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:

«Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են իրավական միջոցառումներ, և Լեռնային Ղարաբաղի պատերազմում ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել` կանխելու նման դեպքերը»,-հայտարարել է Արևելյան Ադրբեջան նահանգի անվտանգության և քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ:

Ավելի վաղ ևս պաշտոնական Թեհրանը ԼՂ հակամարտության կողմերին նախազգուշացրել էր նման գործողությունների անթույլատրելիության մասին: 

 

նկար

  • Կիսվել: