ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանի հյուսիս-արեւմուտքում իրադարձությունները պետք է լուծվեն առանց օտարերկրյա միջամտության. Ալի Սայեդ Խամենեի

Իրանի հյուսիս-արեւմուտքում իրադարձությունները պետք է լուծվեն առանց օտարերկրյա միջամտության. Ալի Սայեդ Խամենեի

Իրանի հյուսիս-արեւմուքում իրավիճակի լուծումը կայանում է նրանում, որ կանխարգելվի այդ տարածաշրջանում օտարերկրյա բանակների միջամտությունը: Այս մասին  հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սայեդ Խամենեին հաղորդում է Mehr-ը:

 
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ամուր պատ են եւ երկրի վահանն ընդդեմ լուրջ սպառնալիքներ:
 
Նա նշել է, որ տարածաշրջանում օտարերկրյա բանակների, այդ թվում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայությունը, ապակառուցողական եւ սադրիչ է: Ընդգծելով, որ տարածաշրջանային բանակները պետք է սատարեն տարածաշրջանի անվտանգությունը՝ նա ասել է, որ օտարերկրյա բանակներին չի կարելի թույլ տալ միջամտել տարածաշրջանային հարցերին:
 
Խամենեին հայտարարել է, որ Իրանի հետ հարեւան երկրների միջեւ իրադարձությունները հյուսիս-արեւմուտքում պետք է կարգավորվեն առանց օտարերկրյա միջամտությունների:

  • Կիսվել: