շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքնարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքնարկեն իրավիճակը Հարավային Կովկասում

Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, Մոսկվայում բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՀԳՀԾ-ի վերականգնման գործընթացը, երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի շահագրգիռ փոխանակումը մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, երկու երկրների փոխգործակցությունը ՇՀԿ-ում, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի հարցը»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության այլ ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում, այդ թվում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացի վերջնական փուլի անցումը»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: