շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo»-ի հրապարակած ծաղրանկարը

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo»-ի հրապարակած ծաղրանկարը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննադատել և դատապարտել է Իսլամական Հանրապետության իշխանությունների ծաղրանկարը, որը հրապարակվել է ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Իրանի կրոնական-քաղաքական իշխանության ծաղրանկարները հրապարակելու վիրավորական և անպարկեշտ արարքն առանց վճռական պատասխանի չի մնա։ Մենք թույլ չենք տա Ֆրանսիայի կառավարությանը հատել գիծը, նրանք միանշանակ սխալ ճանապարհ են ընտրել։ Ավելի վաղ մենք այդ պարբերականը ներառել էինք պատժամիջոցների ցուցակում», - գրել է իրանցի դիվանագետը Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Իրանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի 9 կազմակերպությունների և 23 անհատների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում, ի թիվս այլ կազմակերպությունների, ներառվել է նաև «Charlie Hebdo» ամսագիրը։

  • Կիսվել: