կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանը հույս ունի, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը. Իրանի ԱԳՆ

Իրանը հույս ունի, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը. Իրանի ԱԳՆ

Ճեպազրույցի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում կվերսկսի գործել։ Նա հիշեցրել է Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի և Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման գործընթացի մասին։

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում Իրանն ու Ադրբեջանը պատվիրակությունների մի շարք փոխանակումներ են իրականացրել, որոնք սկսվել են երկու երկրի արտգործնախարարների հեռախոսազրույցների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունից և Բաքվում, առանց որևէ պաշտոնական պարտավորության կայացած անձնական հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումներից հետո: Այս համաձայնագրի և երկու երկրի փոխադարձ քաղաքական վճռականության հիման վրա տեղի է ունեցել տարբեր պատվիրակությունների փոխանակում։ Բանակցային գործընթացը, որը ներառում է երկու երկրի բազմաթիվ հանդիպումներ, դրական դինամիկա է դրսևորել հատկապես անվտանգության, դատական ​​համակարգի և տնտեսության ոլորտներում»,- ասել է Քանանին։

Նրա խոսքով՝ Իրանը հույս ունի, որ ձեռնարկված միջոցների հաջող ավարտից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսվի աշխատանքը։ Այդ գործընթացը դիտվում է որպես բարենպաստ և խոստումնալից:

Այս տարվա հունվարի 27-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել էր դեսպանատան մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին։

  • Կիսվել: