Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը բարիդրացիական չէ. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ երրորդ երկրներին օգտագործել իրենց տարածքները և սահմանը: Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:
«Մենք հիշեցրել ենք մեր գործընկերների Բաքվում այս խնդրի մասին, և նրանք պատասխանել են, որ զգուշացումներ կանեն»,- ասել է վերջինս՝ մեկնաբանելով Ադրբեջանում Իսրայելի ներկայացուցիչների հայտարարություններն՝ ուղղված Իրանի դեմ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալությանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է. «Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին»: