երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները դիտվել են Սումատրա կղզում գտնվող Բենգկուլու քաղաքից 224 կմ հեռավորության վրա։

Տարերային աղետի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

 
 

  • Կիսվել: