Մեքսիկայում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Մեքսիկայում՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Չյապաս նահանգի շրջանում, իսկ օջախը գտնվել է մոտ 10 կմ խորությամբ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են Մեքսիկայում, Գվատեմալայում և Սալվադորում:
Մեքսիկայի և Գվատեմալայի ափերի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:



