Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է ռուս տղայի մարմին. նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի տղայի մարմին է հայտնաբերվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,-ասել են ՔԿ-ից։
Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հուլիսի 30-ին, ժամը 17։50-ի սահմաններում։



