երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 50-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 50-ի

Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո տուժածների թիվը հասել է առնվազն 50-ի, տեղեկացնում է NHK-ը:

Ինչպես նշվում է՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայում գրանցված մի շարք ցնցումները և ավելի քան 30 հետցնցումները վնասել են բնակելի տներ, ճանապարհներ և կամուրջներ։ 

Երկրաշարժի գոտում գտնվող գործարանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Աղետի հետևանքով խոշոր առևտրի կենտրոններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, մարդիկ հայտնվել են փլատակների տակ արգելափակված վիճակում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կա մեկ զոհ, բազմաթիվ անհետ կորածներ:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: