ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է բռնկվել. Պետրոսյա

Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է բռնկվել. Պետրոսյա

Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Տեսանյութում՝ քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- գրել է նա։

 

  • Կիսվել: